|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլ` իր տիկնոջ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանի ուղեկցությամբ, նոյեմբերի 22-24-ը Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով այցելելու է Լոնդոն:
Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ այցի կապակցությամբ Գյուլը Ստամբուլի հայ դերձակներից մեկի մոտ ֆրակ է պատվիրել: Ընդ որում` հավանորեն միայն նա չի երեւա թագուհու աչքին հայ վարպետների ձեռքի աշխատանքով: Հայտնի է, որ Թուրքիայի առաջին տիկինն անտարբեր չէ հայ վարպետների ստեղծագործությունների նկատմամբ:
Անցյալ տարի Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից ելույթի ժամանակ նրա մատին եղել է ստամբուլցի հայ վարպետ Սեւան Բըչակչայի ստեղծած մատանին: Եվ երբ լրագրողները հետաքրքրվել են դրանով, տիկին Գյուլը հպարտությամբ ասել է, որ վարպետը հայ է. «Մեր արհեստավորները հայեր եւ հույներ են: Դա մեր բազմազանությունն է, մեր գեղեկցությունը: Աշխարհում չկա մեկը, ով չճանաչի Սեւանին»: