|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 100 անմեղ բնակիչներ։ Այպես է ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել հարևան Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ԱԳ նախարարության՝ X-միկրոբլոգում հրապարակած հայտարարության մեջ։
ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 188-ի
Հիշեցնենք, որ այսօր իրանական Քերման բնակավայրում պայթյուն է որոտացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Կատարվածն Իրանի իշխանությունը որակել է ահաբեկչություն։
Իրանի ողջ տարածքում հունվարի 4-ին սգո օր է հայտարարվել։