|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի իշխանությունները մտադիր են Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում նրա գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆֆին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ձևավորել է հատուկ հանձնաժողով՝ Իսրայելի դեմ հայց նախապատրաստելու համար, որը կներկայացվի Միջազգային քրեական դատարան՝ համաձայն Իսլամական համագործակցության կազմակերպության Ռիադում կայացած գագաթնաժողովի որոշման»,- գերատեսչության Telegram ալիքում է գրել է Քանանի Չաֆին: