|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է․ Լուրեր են շրջանառվում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ կենցաղային տեխնիկա է բաժանվել վարչական շրջանի` աջակցության կարիք ունեցող ընտանիքներին։ Ըստ խոսակցությունների, կենցաղային տեխնիկան բաժանելիս հորդորել են, որ քաղաքացիներն իրենց քվեն տան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Երևանի ավագանու ընտրություններին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում գրվել է այդ մասին, որ վարչական շրջանի նախաձեռնությամբ շրջանի «բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք։