|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է ապրիլի 1-ից թոշակների բարձրացմանը՝ գրելով․
«Հիշու՞մ եք «տատիկները գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել…
Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։
Հ․Գ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»։
Հիշեցնենք՝ որ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը հայտարարել էին, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով։