Կիմա Եղիազարյանը իր «ՖԲ» էջում զարմանք է հայտնել , որ շատերը զարմացած են Սևանում թռչող գաղանիկի հայտնաբերման առիթով:
«Զարմանում եմ, որ շատերին զարմացնում է Սեւանում թռչող գազանիկի հայտնաբերման փաստը:
Նայեք ձեր իշխանություններին: Չէ՞, որ նրանք էլ բնությանը անհայտ գազաններ են, որոնց սակայն «հայտնաբերել» ենք վաղուց:
Եվ եթե նոր հայտնաբերվածը դեռեւս ոչ ոքի չի վնասել, ապա մեզ ծանոթ գազանները հասցրել են հոշոտել գրեթե ամեն ինչ...»,-գրել է Կիմա Եղիազարյանը: