կարևոր
4564 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-27 14:01
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ գաղափարական պայքարը վաղուց ենք տանում. Արմեն Ռուստամյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի թեզ ուներ, ասում էր, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Մենք այս գաղափարական պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ տարել ենք դեռ վաղուց: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ես վստահ եմ, որ նա չի փոխել իր մոտեցումները: Իրենք այն տեսակն են, ովքեր համարում են, որ հայ ժողովուրդն անկարող է և ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ մենք անկարող ազգ ենք և պետք է այստեղ ապրենք զուտ թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ. սա է իրենց ասածը: Փաստորեն, շատ հստակ արտահայտեց, որ այո, պետք է պատրաստվել կապիտուլյացիայի»: