|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացարձակապես ցանկություն չունի գնահատական տալու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին կամ մեկնաբանելու այն: Հիշեցնենք որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ գաղտնազերծել է կեղծ ընդդիմությանը` ակնարկելով նաև «Ժառանգությանը»:
«Հենց այդպես, ես ոչ մի ցանկություն չունեմ մեկնաբանելու Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ ուժի մեջ են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսները` ամեն ուրբաթ Ազատության հրապարակում: