|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սլովակիան կձգտի հասնել նրան, որ ռուսական նավթի ներկրումն ազատվի Եվրամիության էմբարգոյից, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը:
«Եթե գործը հասնի ռուսական նավթի ներմուծման հաստատված էմբարգոյին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա փաթեթի մաս, ապա Սլովակիան բացառություն կպահանջի»,- ասել են Reuters-ին նախարարությունից:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը չի աջակցի այն պատժամիջոցներին, որոնք արգելում են Բուդապեշտին ռուսական նավթ ներկրել:
Սիյարտոն ասել է, որ ներմուծման մասնաբաժինը կազմում է Հունգարիայի նավթի մոտ 65 տոկոսը, եւ այլընտրանք չկա։
Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ԵՄ գործադիրը իշխանությունը կարող է Հունգարիային եւ Սլովակիային բացառություններ կամ անցումային շրջաններ առաջարկել՝ մինչեւ տարեվերջ արգելքը փուլ առ փուլ կիրառելու համար: