|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սալահեդդին Դեմիրթաշը, որն արդեն երեք տարի բանտում է, թուրքական Artı TV հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ծնկի է եկել:
Դեմիրթաշն ընդգծել է, որ երկրի ներքին ուժային կենտրոններն այլևս չեն աջակցի Էրդողանին և չեն դառնա նրա հանցագործությունների մեղսակիցը։
Նա խոսել է նաեւ «պոստԷրդողանական» շրջանում քրդական կուսակցության հնարավոր դիրքորոշման մասին նոր կառավարման համակարգի կառուցման հարցում։
«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիրքավորվում է ներկայիս դաշինքներից դուրս։ Ո՛չ ընտրական շրջանում, ո՛չ ընտրություններից հետո HDP-ն ու քրդերը ամբիոնից չեն խոսի տեղի ունեցողի մասին։ Ընդհակառակը՝ կուսակցությունը՝ որպես քաղաքականության կառուցողական տարր, լինելու է այս գործընթացի կենտրոնում։ Չի կարելի թույլ տալ, որ ինչպես մեկ դար առաջ, երբ հանրապետությունը գործնականում զրոյից էր կառուցվում, քրդերն ու մյուս խմբերը դարձյալ անտեսվեն»,- ասել է Դեմիրթաշը։