|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում Ժողովրդա-դեմոկլրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է ԻՇԻՊ-ի՝ Թուրքիայի տարածքով սիրիական Քոբանի քաղաք մուտք գործելու մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ Դեմիրթաշը ասել է, թե շարունակվում են ուսումնասիրությունները՝ բացահայտելու համար, թե որտեղից է ԻՇԻՊ-ը մտել Քոբանի:
«Այս թեմայով բազում պնդումներ կան: Մի շարք պնդումներում կան նաև փաստեր: Խաղաղության որոնումների այս շրջանում նման հարձակումն ուշագրավ է: Ռոժավայի և Թուրքիայի միջև ցանկանում են լարվածությունը սրել: Սրտանց ցանկանում եմ հավատալ, որ ԻՇԻՊ-ը Թուրքիայի տարածքով չի անցել Քոբանի»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Թուրքիան ԻՇԻՊ-ի հետ իր կապը խզել է:
«ԻՇԻՊ-ի զինյալները Թուրքիայում ազատ շրջում են: ԱԶԿ-ի կառավարությունը պետք է դադարեցնի իր՝ ԻՇԻՊ-ի կողմնակից վերաբերմունքը»,- հավելել է Դեմիրթաշը: