|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Գերմանական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով Blooberg-ին, հայտնել է, որ Թուրքիան էներգետիկ ըմպելիք է մատակարարում Սիրիայում ԻՇԻՊ-ի գրոհայիններին. տեղեկացնում է Siyasihaber-ը:
Ըստ կայքի՝ գերմանական հեռուստաալիքը պնդել է, որ ԻՇԻՊ-ի գրոհայինները դժվարանում են գիշերներն արթուն մնալ, այդ իսկ պատճառով մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիք են օգտագործում:
Bloomberg-ին մի թուրք գործարար հայտնել է, որ Թուրքիայից օրական 4-5 բեռնատար էներգետիկ ըմպելիք է մտնում Սիրիա:
Հայտնում են, որ վերջին շրջանում Թուրքիայից Սիրիա ապրանքների արտահանման աճ է գրանցվել: Միայն սեպտեմբերին Թուրքիան Սիրիայից ստացած 1.3 միլիարդ դոլար եկամուտով նոր ռեկորդ է սահմանել: