|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ երկրի արևելքում ընտությունների անցկացման համար պայմաններ չկան. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Դեմիրթաշը հայտնել է, որ արևելյան շրջաններում տիրող պայմաններում գործնականում գրեթե հնարավոր չէ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Նա կարծիք է հայտնել նաև, որ, սոցհարցումների տվյալներով, «Արդարություն և զարգացում» կուսակցության հնարավորությունները շատ ցածր լինելու դեպքում հնարավոր է` ընտրությունները հետաձգվեն, ինչն էլ հենց ԱԶԿ-ի ուզածն է:
Քրդամետ կուսակցության ղեկավարը բացառել է նաև ընտրություններին չմասնակցելու հավանականությունը՝ հավելելով, որ իրենց նպատակն ընտրություններում 20 տոկոս ձայն հավաքելն է: