|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իսլամական պետությունը» չի կարող հարձակումներ իրականացնել առանց պետության աջակցության. կարծիք է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը CNN International-ի եթերում:
Ըստ Demokrathaber-ի` Դեմիրթաշի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայում բազում հարձակումներ են տեղի ունեցել, և կան ապացույցներ, որ դրանցից շատերն իրականացվել են «Իսլամական պետության» կողմից:
«Այնուամենայնիվ, կարծում ենք, որ «Իսլամական պետության»-ը աջակցողներ կան»,- ասել է նա:
Հարցին, թե` պետությա՞նն եք համարում հարձակումների պատասխանատուն, Դեմիրթաշը պատասխանել է. «Իհարկե, նրանք են պատասխանատու: ԻՊ-ի դեմ ազդեցիկ պայքար չմղեցին: Աչք փակեցին, որ ԻՊ-ն ավելի մեծանա: Իմանալով, որ ԻՊ-ի առաջնորդներ կան Թուրքիայում, նրանց ձերբակալելու ուղղությամբ ոչինչ չի արվել: Անկարան ոչինչ չի ձեռնարկում, թեև այնտեղ է գտնվում Ազգային հետախուզության վարչությունը»: