|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշն արձագանքել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի սկանդալային հայտարարությանը, որում նա «ահաբեկիչ» էր անվանել Շըրնաքում թուրք ոստիկանների կողմից դաժանորեն սպանված քուրդ երիտասարդին: Ըստ Demokrathaber-ի՝ Դեմիրթաշն «ամոթալի է» որակել այն:
«Դիակի հետ նման կերպ վարվողը, պատկերացրեք՝ ինչպես կվարվի ողջ մարդու հետ»,- ասել է նա, նաև պահանջել ՆԳ նախարար Սելամի Ալքընոքի հրաժարականը: