|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ղրիմը որպես ռուսական տարածք չճանաչելու մասին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն: Այս կարծիքն իր Telegram-ում հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը:
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան լիակատար համերաշխություն է հայտնել այս կարծիքին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին», չեն կարող որևէ կերպ ազդել այս տարածաշրջանի՝ Ռուսաստանի մաս լինելու հանգամանքի վրա: Նա շեշտել է, որ Թուրքիայի առաջնորդի հենց այդպիսի հայտարարություններն են, որ հստակ ցույց են տալիս նրա՝ որպես Ռուսաստանի գործընկերոջ, «հուսալիությունը»: Չեպան կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում և թելադրված է ակնթարթային պատկերացումներով: