Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 16:04
Տարածաշրջան

Ղրիմի թաթարները մեկնաբանել են թերակղզու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Ղրիմի թաթարները մեկնաբանել են թերակղզու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը Ղրիմի օրինական կամքի դրսեւորումն էր, և Թուրքիայի նախագահը, նախքան իրարամերժ հայտարարություններ անելը, պետք է,  որ ծոնթ լիներ Ղրիմի թաթարների կարծիքին,- РИА НОВОСТИ-ի հետ զրույցում ասել է Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Անկարան չի ճանաչել և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը» հայտարարությունը, որը նա արել էր իր ուկրաինացի գործընկեր՝ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ասուլիսում ժամանակ:

Ումերովը նշել է, որ վերոնշյալ հայտարարությունը հակասում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա գործընկերությանը, անտեսում է Ղրիմի, այդ թվում ՝ Ղրիմի թաթարների ժողովրդավարական կամքը և կարող է կասկածի ստվեր նետել երկու պետությունների միջև հարաբերությունների անկեղծության վրա: