|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ուկրաինայում Ղրիմի վերաբերյալ արած հայտարարությունը. հայտնում է Газета.ру-ն:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի անօրինական անեքսիան:
«Դա ևս մեկ դաս է, որը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ երկարատև հարաբերություններ կառուցելը շատ դժվար է. արտաքին քաղաքականությունում կարող են շրջադարձեր լինել իշխանափոխության ժամանակ կամ նույն նախագահի օրոք: Ղրիմի հարցում Թուրքիան երբեք էլ չի եղել Ռուսաստանի դաշնակիցը: Դա ուղղակի պետք է հաշվի առնել, որպեսզի պատրանքներ չլինեն թուրքական քաղաքականության հարցում»,- ասել է Նովիկովը: