|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուրբաթ՝ հուլիսի 3-ին Թուրքիայի Սաքարիա նահանգում հրավառության գործարանում ուժեղ պայթյուն էր որոտացել՝ ոչնչացնելով արտադրամասեր և դառնալով մի քանի զոհի և տասնյակ վիրավորների մահվան պատճառ: Ավելի քան հարյուր տոննա պայթուցիկ նյութեր և պատրաստի արտադրանքներ էին պահվել ընկերության պահեստներում: Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութերի անվտանգության կանոնակարգերի և պահեստավորման պայմանների խախտման պատճառով:
Համացանցում հայտնվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ կապված «Աթեշին Չուջուքլարը» ջոկատի հայտարարությունը, որը պատասխանատվություն է վերցրել գործարանում տեղի ունեցած պայթյունի համար: Ենթադրաբար, ձեռնարկությունն արտադրել է պայթուցիկ նյութեր, որոնք մատակարարվել են Թուրքիայի Զինված ուժերին, որն էլ դարձել է հարձակման պատճառը:
Հունիսի վերջին կառույցը հայտարարել էր Ստամբուլի և Իզմիրի ձեռնարկությունների հրկիզման մասին: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները լուրջ չեն ընդունում հրկիզման վարկածը: