|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհի Դիլուջու սահմանակետի ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից:
Ըստ Hurriyet-ի՝ ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Կայքը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այս առավոտյան Հասանհան գյուղի մոտակայքում:
ՔԲԿ-ականները ականներ են տեղադրած եղել այդ ճանապարհին, որը պայթեցրել են ավտոբուսն անցնելու ժամանակ: Զոհերի և վիրավորների թվի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն տարածքում գործողություններ են իրականացվում:
Ենթադրում ենք, որ այսօր` 09.46-ին, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղում լսվել է հենց այս պայթյունի ձայնը: