|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իգդիրում ՔԲԿ-ի իրականացրած պայթյունի զոհերից մեկը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թիկնապահ Ֆեհմի Շահինն է:
Ըստ Radikal-ի՝ այդ մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Գյուլը Twitter-ի իր էջում տեղադրել է նրա լուսանկարն ու ցավակցական խոսք ուղղել նրա ընտանիքին: Նախկին նախագահը հայտնել է, որ Իգդիրում մահացածը երկար տարիներ եղել է իր թիկնազորում:
Հիշեցնենք, որ այսօր Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհի Դիլուջու սահմանակետի ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից: Ենթադրում ենք, որ այսօր` 09.46-ին, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղում լսվել է հենց այս պայթյունի ձայնը: