|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել, ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Անազատության մեջ պահվել է շուրջ 60 ժամ։ Այն արարքը, որի մեջ կասկածվում էր` թմրամիջոցների պահումը և իրացումը, չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Դանիելյանը ձերբակալվել էր փետրվարի 20-ին։ Նրա պաշտպանը հայտնել էր, որ այդ օրը Տերյան փողոցից Աբովյան փողոց երթեւեկելու ընթացքում նրա դիմացի հատվածն արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խստիվ խախտելով: