|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։ Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չի կազմվել, միայն զգուշացրել են։