|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան օդ է բարձրացրել բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածելու համար: Ցամաքից դրանց աջակցելու է ծանր հրետանին. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է Bloomberg-ը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ «դրոնների պարսի» հարձակումը ռազմական նորույթ է, որը կցուցադրի «Անկարայի տեխնոլոգիական վարպետությունը մարտի դաշտում»:
Bloomberg-ը, թուրք զինվորականներին հղումով, հայտնում է, որ մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են սիրիական ռազմաբազաների ու զինանոցների վրա, նաև վնասել մի շարք զենիթահրթիռային համակարգեր: