|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անցյալ գիշեր Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը Համայի նահանգի Սալամիյե շրջանում. հայտնում է SANA պետական գործակալությունը:
«Այն ձայները, որոնք երեկոյան հնչում էին, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքն են անօդաչուների հարձակումը հետ մղելիս՝ Սալամիա քաղաքում», - գրում է գործակալությունը:
Այժմ ճշտվում է, թե որտեղից են ուղարկվել անօդաչուները և ում են պատկանում:
Անցյալ շաբաթ Իդլիբի զինյալները երկու անօդաչու սարքերով փորձել էին հարձակվել Հմեյիմի ավիաբազայի վրա: Հենակետից հինգ կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռները ոչնչացվել են Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի կողմից: Միևնույն ժամանակ, ոչ ոք չէր տուժել, և նյութական վնաս չէր պատճառվել: