|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Իսրայելական ուժերը գրոհել են սիրիական դիրքերը Համայի նահանգի երկու քաղաքներում. այս մասին հայտարարել է սիրիական բանակի հրամանատարությունը:
«Ժամը 0: 45-ին Իսրայելը նոր ագրեսիա է սկսել օդից՝ գրոհելով մեր մի քանի օբյեկտները Համայի նահանգի Սալամիա և Սաբբուր բնակավայրերում», - ասվում է հայտարարության մեջ:
Հարձակումը հետ է մղվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոնք ոչնչացրել են մեծ թվով հրթիռներ:
Գիշերը սիրիական ԶԼՄ-ները հաղորդել էին Համա նահանգում ՀՕՊ-ի գործարկման մասին: Դրանից ժամեր առաջ կառավարական դիրքերը օդից հարձակումներ էին գործել Սուվեդայի և Դեյր էզ-Զորի նահանգներում, ինչի հետևանքով զոհվել էր երկու զինծառայող: