|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիական ընդդիմության խմբավորումները, որոնք վայելում են թուրքական բանակի աջակցությունը, հրետանային զենքերից հարձակում են իրականացրել Սարաքիբ քաղաքի վրա, որը գտնվու է Իդլիբի արևելյան սահմաններին։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Ըստ գործակալության՝ հրթիռակոծումն իրականացվել է թուրքական բանակի հենակետերից։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։
Սիրիական բանակը շաբաթներ առաջ վերաազատագրեց Սարաքիբը, որտեղ այժմ պարեկություն են իրականացնում ՌԴ զորքերը. hայտնում է Yerkir.am-ը։