|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Իդլիբի շրջանի Սարաքիբ քաղաքի վրա վերահսկողությունը. այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի» հայտնում է սիրիական Al-Masdar կայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
Ըստ նրա՝ այժմ կառավարական ուժերը մաքրում են քաղաքը և փորձում են այն ապահովագրել, նախքան զինյալ խմբավորումները կսկսեն հակահարձակումը:
Իդլիբում իրավիճակը հատկապես սրվել էր փետրվարի 27-ին, երբ ահաբեկչական Հայաթ Թահրիր Աշ-Շամ խմբավորումը, Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ, հարձակումներ ձեռնարկեց սիրիական դիրքերի վրա: Բաշար Ասադի զորքերը, Ռուսաստանի հրետանու աջակցությամբ, պատասխան հակահարված տվեցին, որի ընթացքում միայն Թուրքիան տվեց 36 զոհ: