|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է քրդական նահանգներում պարետային ժամ հայտարարվելու, ինչպես նաև Ջիզրե, Սուր և Սիլոփ շրջաններում հատուկ գործողությունների մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ նա խոստացել է փողոցները «մաքրել» բոլոր քուրդ զինյալներից: «Անհրաժեշտության դեպքում տները մեկ-մեկ կմաքրենք», -ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ քրդաբնակ այդ շրջաններում զինված հզոր բախումներ են տեղի ունենում թուրք ոստիկանների և Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև: