|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաութօղլուն արձագանքել է Շըրնաքում քուրդ երիտասարդի սկանդալային սպանությանը: Չդատապարտելով կատարվածը՝ նա իր հերթին է սկանդալային հայտարությամբ հանդես եկել: Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուն ասել է, որ այդ լուսանկարն ու տեսանյութն առաջին անգամ տեսել է «Ֆեյսբուք»-ում:
«Մենք հավանություն չենք տալիս Շըրնաքում ոստիկանների վրա հարձակված և արդյունքում ոչնչացված` ահաբեկչական կազմակերպության անդամի վերաբերյալ տեսարաններին»,- հայտարարել է նա:
Դավութօղլուի խոսքով՝ համապատասխան հրահանգներ տրվել են իրավական հետաքննության համար: Նա նաև գովասանական և պաշտպանողական մի շարք հայտարարություններ է արել թուրքական ոստիկանության մասին՝ կրկնելով, որ իբր ահաբեկչական կազմակերպությունների դեմ գիշեր-ցերեկ աշխատանքներ տանող և այդ ընթացքում որևէ քաղաքացու չվնասելու ջանքեր գործադրող ոստիկանների համար նման երևույթներն անընդունելի են:
«Թուրքիան իրավական շրջանակներում շարունակելու է ահաբեկչության դեմ իր պայքարը»,- եզրափակել է խոսքը Դավութօղլուն: