|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնի լրագրող Ահմեդ Հաքանի ծեծի ենթարկվելու մասին հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Hurriyet-ի՝ դատապարտելով լրագրողի վրա իրականացված հարձակումը՝ Դավութօղլուն ասել է. «Ինչ պատճառով էլ հարձակումն իրականացված լինի, բռնությունն անընդունելի է: Առավել ևս լրագրողների դեմ իրականացված ցանկացած գործողություն ես դատապարտում եմ և սխալ գտնում: Ամեն միջոց նախաձեռնվում է՝ պատասխանատուներին ձերբակալելու համար»:
Մնում է հասկանալ՝ Դավութօղլուն տեղյակ չէ՞, որ լրագրողին դաժան ծեծի ենթարկելու մեջ կասկածվողներից երկուսը, պարզվել է, հենց իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ են: Թե՞ նա պարզապես ձևացնում է, թե չգիտի: