|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրիայի զինված ուժերի զինվորականները հետ են մղել զինված գրոհայինների հարձակումը Արաբական Հանրապետության արևմուտքում գտնվող Համա քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքից հյուսիս գտնվող Կամխանա բնակավայրի մոտակայքում, ահաբեկիչներին չի հաջողվել կառավարական ուժերին հետ մղել իրենց զբաղեցրած դիրքերից:
Համա նահանգի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում զինվորականներին հաջողվել է խոցել գրոհայինների կողմից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր, իսկ Ալ-Ույուր գյուղի շրջանում շարունակվում են «կատաղի բախումները»։
Ավելի վաղ Al-Ikhbaria հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Համա քաղաքի ծայրամասերը։ Կառավարական ուժերը ահաբեկիչներից հետ են գրավել նաեւ Համա նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տուբա գյուղը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։