|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Ուկրաինական անօդաչուների հարձակումը Ռուսաստանի յոթ շրջանների վրա։ Գիշերվա ընթացքում ոչնչացվել և որսվել Է Ուկրաինայի ԶՈՒ 29 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիեւի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ – ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել են 29 Ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 15 – ը խոցվել են Բրյանսկի շրջանի տարածքում, հինգը՝ Կուրսկի մարզում, չորսը Սմոլենսկի երկուսը Օրյոլի մարզում և մեկական Բելգորոդի, Կալուգայի և Ռոստովի մարզերի տարածքներում, նշված Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում: