|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հզոր պետական ինստիտուտները միակ ճանապարհն են, որպեսզի Վրաստանը կայանա որպես հաջողակ եվրոպական պետություն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ այսօր կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին: Նրա խոսքերով՝ անկախ Վրաստանի պատմության մեջ երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել բռնի ճանապարհով, երկու դեպքում էր գրոհել են Վրաստանի խորհրդարանը, երկրի համար երկուսն էլ ավարտվել են ծանր հետևանքներով:
«Դա բերել է ավտորիտարիզմի, մեր տարածքների բռնազավթման, եղբայրներին սպանող պատերազմի, տնտեսական կոլապսի և երկրում լիարժեք քաոսի: Մինչ օրս զգում ենք այս ծանր իրադարձությունների հետևանքները: Դրա փորձը եղել է նաև երրորդ անգամ: Երկու դեպքում էլ պարզվել է, որ պետական ինստիտուտները պատշաճ կերպով չէին աշխատում, մասնավորապես ՆԳՆ-ը, քանի որ նրանց պարտականությունն էր խուսափել այդ ծանր սցենարից: Այսօր այլ վիճակ է, մենք և ՆԳՆ-ը կարողացանք խուսափել այդ սցենարից: Այստեղից ելնելով՝ նախարարը, ինչպես նաև ՆԳՆ-ը անձամբ իմ և հանրության յուրաքանչյուր անդամի կողմից արժանի են երախտագիտության և աջակցության»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: