Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Անընդունելի են ինքնիշխան պետության, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգիայի ենթակառուցվածքների վրա չհրահրված հարվածները։
Իսրայելը գիտակցված ընտրություն է կատարել լարվածության հետագա սրման և խաղադրույքների բարձրացման օգտին։
Ռուսաստանը վճռականորեն համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համար ռազմական լուծում չկա։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։