|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի բանակը այսօրվանից սկսած լայնածավալ վարժանքներ է իրականացնում՝ ռազմական անօդաչու ինքնաթիռների մասնակցությամբ։ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, անօդաչու թռչող սարքերով վարժանքներին մասնակցում են բանակի ցամաքային զորքերի չորս ստորաբաժանումների՝ մասնավորապես, ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողներ:
Զորավարժությունները տեղի են ունենում Իրանի կենտրոնական ու հարավային շրջաններում։
Զորավարժության հիմնական փուլը կանցկացվի չորեքշաբթի, որի ընթացքում հետախուզական, խափանման, ոչնչացման ու մարտական բոլոր տեսակի անօդաչու սարքերը տարբեր գործողություններ կիրականացնեն։
Իրանը անօդաչուներ է մշակում 1980-ական թվականներից եւ վերջին տարիներին բարձր դիրք է զբաղեցնում ԱԹՍ–ների արտադրության ոլորտում։