|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ին մեկնարկում են Ramstein Flag 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը: Այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։
Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրի 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազա։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:
Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Ramstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություններ են՝ ուղղված համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը: Զորավարժությունների շրջանակներում, մասնավորապես, կկատարելագործվի գործողությունների իմիտացիան հակաօդային պաշտպանության մարտակարգի դեմ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը գործի դրվեն հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն: