|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ կիրառել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ ԻՊ-ի գործի դրած անօդաչուներին: Նման կարծիք Русарминфо-ի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը:
«Այդ անօդաչու սարքերը ստեղծվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները մասնակցել են Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին, այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կառուցվածքը և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս, թե ով է իրականում կանգնած եղել ռուսական ռազմաբազաների ուղղությամբ հարվածների հետևում»,- ասել է նա:
Եվսեևի խոսքով՝ Արցախում նման անօդաչու սարքերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ կոնկրետ թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորություն չկա:
Նա նաև նշել է, որ նման անօդաչու սարքեր խոցելու ամենաարդյունավետ միջոցը ռուսական «Պանցիր» համակարգն է, և Երևանը պետք է Մոսկվայի առջև հարց դնի «Պանցիր» համակարգերի մատակարարումների մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին Արցախում հայկական դիրքերի վրա ական էր նետել անօդաչու սարքից: