|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունը հրապարակել է կոմյունիկե, որի համաձայն` Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին. հայտնում է newsru.co.il-ը:
Ընկերությունը չի նշում, թե որ երկրին է արգելվել Orbitier K1 ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն հայտնի է, որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի Ba վարկանիշը և նրա տարածքում գտնվում է այդ ընկերության լիցենզիայով պահեստամասեր արտադրող գործարանը:
Պարբերականի տեղեկություններով `Aeronautics Defense Systems-ն ունի նման երկու հաճախորդ` Սերբիան և Ադրբեջանը, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան: Ադրբեջանի անունը կոմյունիկեում, սակայն, չի նշվում:
Պարբերականը փորձել է ստանալ Իսրայելի ՊՆ-ի մեկնաբանությունը, սակայն, պատասխան դեռ չկա: