|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի մանիֆեստի (ծրագրային դիմում) բնօրինակը վաճառվել է «Սոտբիս» աճուրդում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդում մանիֆեստը վաճառվել է 8.8 միլիոն դոլարով: Աճուրդի սկզբնական գինը 500 հազար դոլար էր:
Պիեռ դը Կուբերտենը մանիֆեստը գրել է 1892 թվականին: 14 էջից կազմված ձեռագիր նյութում, որը գրված է ֆրանսերեն, ֆրանսիացի արիստոկրատը ժամանակակից Օլիմպիական խաղերը ներկայացնելուց բացի, պատմում է այն մասին, որ ժողովուրդների միջև պայքարը պետք է լինի միայն սպորտում:
Ձեռագիրը նախկինում երբեք չէր ցուցադրվել հանրությանը, իսկ բարձրորակ կրկնօրինակը 2009-ին ցուցադրվել է Կոպենհագենում տեղի ունեցած օլիմպիական համաժողովի ժամանակ։