|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիացի հայտնի բանաստեղծ Շարլ Բոդլերի նամակը, որում «Չարի ծաղիկներ»-ի հեղինակը հայտնում է ինքնասպան լինելու մտադրության մասին, վաճառվել է Ֆոնտենբլոյում 234 հազար եվրոյով. հայտնում է РИА Новости-ն:
Հրաժեշտի նամակը նա գրել է սիրուհուն` Ժաննա Դյուվալին, 1845-ին, երբ դեռ 24 տարեկան էր: Բոդլերը գրել է, որ այլևս չի կարող ապրել, «քանի որ քնելու և արթնանալու ջանքերն անտանելի են դարձել»:
Բանաստեղծն իսկապես փորձել է ինքնասպան լինել, սակայն ողջ է մնացել և մահացել միայն 1867-ին: