|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աշխարհահռչակ երաժիշտ Դևիդ Բոուիին պատկանող Volvo 262C մակնիշի ավտոմեքենան շեյցարական աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ըստ աղբյուրի` գնորդը մեքենայի համար վճարել է 212,8 հազար շվեյցարական ֆրանկ, որը կազմում է մոտ 216 հազար դոլար:
Մեքենան արտադրվել է 1981 թվականին: Բոուին դրանից օգտվել է մինչև 1998 թվականը: Ի դեպ` մեքենայի վազքը կազմել է ընդամենը 53 հազար կմ, ինչն ավելացրել է նրա գինը:
Հիշեցնենք, որ բրիտանացի երաժիշտը մահացել է 2016 թվականի հունվարին 69 տարեկան հասակում լյարի քաղցկեղից:
