|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վաղ թե ուշ բնությունն իրեն հասանելիքը վերցնում է: Դա ևս մեկ անգամ հաստատում է Ավստրալիայի Հոմբուշ ծովախորշում գտնվող 108-ամյա նավը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է adme.ru-ն:
Կառուցված 1911-ին` զորք տեղափոխելու համար` նավը շատ բան է տեսել շահագործման ընթացքում, մինչև այն թողել են ափամերձ տարածքում` պարզապես մոռանալով վերամշակման հանձնել: Իսկ ներկայումս նավի վրա փոքր անտառ է աճել: Ծառերը վաղուց ճեղքել են նավի հատակը և խոր արմատներ գցել ջրի տակ:
Լքված նավը վաղուց տեսարժան վայր է դարձել զբոսաշրջիկների համար, այդ իսկ պատճառով անտառի ու նավի մասին մտահոգվելու կարիք չկա` այն հաստատ վերամշակման չեն ուղարկի: