|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջերս Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության որոշ ղեկավարներ հրաժարական են տվել: Պատճառն այն է, որ նրանց սեռական կյանքին վերաբերող տեսագրություններ էին շրջանառվել: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի նույն պատճառով պաշտոնից հեռացրել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը:
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից քուրդ պատգամավոր Հասիփ Ղափլանի կարծիքով` այդ ամենը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սարքած գործն է. տեղեկացնում է Firat գործակալությունը:
«Էրդողանն ամեն ինչ անում է, որ պահի իշխանությունը: Միթե՞ իսլամում դա բարոյական է համարվում: Ուրիշների սեռական կյանքն ի ցույց դնելով` վարչապետը դարձել է պոռնո քաղաքականության Թայիփ էֆենդին»,- հայտարարել է պատգամավորը: