|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման անհրաժեշտությանը. «Հիմա մենք կարող ենք իրավիճակը գնահատել՝ ելնելով թեʹ քաղաքական և թեʹ իրավական առումով գոյություն ունեցող հանգամանքներից: Բնականաբար, գործող իշխանությանը որևէ կաշկանդող հանգամանք չկա Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով: Ես արդար դատավարություն եմ ուզում»: Մեկնաբանելով Նաիրի Հունանյանի հայտարարությունը, Վազգեն Սարգսյանի եղբայրը շեշտեց հետևյալը. «Էդ ստահակը իր խցում օրենքով սահմանված կարգով հեռուստացույց ունի, շատ լավ հետևում է քաղաքական իրավիճակներին: Ինքը շատ լավ գիտի, որ իր հարևան խցում Ռոբերտ Քոչարյանն է նստած և պարզ քաղաքական վերլուծություն է անում: Իսկ բանտում նստած մարդը ունի միայն մի ցանկություն՝ հնարավորինս արագ հայտնվել ազատության մեջ: Դրա համար էլ նա սկսում է մոգոնել ցանկացած հնարավորություն, տալ անուններ, որպեսզի դարձյալ ուշադրության կենտրոնում հայտնվի, իր վճիռը մեղմվի: Ես կատոգերիկ դեմ եմ հանցախմբի հետ ցանկացած գործարքի»: