|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հաստատեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատման հայցով։
Նա 2 սցենար կանխորոշեց․
«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։
Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։