|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել ապացույցներ հորինել, կեղծ ցուցմունքներ պոկել, բայց որ շատ նեղն ընկնեն ու հերթական դավաճանությունից ուշադրություն շեղելու հարց լինի՝ մի բան կբեմադրեն:
Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարցազրույցները լսելուց հետո այս հարցերն են մտքումս պտտվում:
Ու միշտ հանգում եմ նույն եզրակացությանը. Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք, այլ տարբերակ չկա»: