|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, բնորոշումներ և փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել և որ դեպքում՝ կարգապահական խախտում թույլ տվել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Թովմասյանը կարծիք հայտնեց, որ իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն։
Նա ընդգծեց, որ իր կյանքում երբեք ձեռքով չի բարևել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ մեկտեղ նույն սենյակում չի գտնվել։