|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է.
· ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական։
· «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ:
· Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն։
Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը։
11.07.2023թ.
«Հայաստան» խմբակցություն