|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը: Այն վերաբերում է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելուն:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նիստին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հրայր Թովմասյանին, սակայն նա ներկա չէ նիստին:
Նախագիծը ներկմայացնող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով այս գործընթացը քաղաքականացնելու հիմքերին, պարզաբանեց՝ այն քաղաքական է այնքանով, որ խորհրդարանում է տեղի ունենում, սակայն քաղաքական շարժառիթներ չկան, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանի տիրույթում է:
«Եթե այսքանից հետո էլի ոմանց մոտ կասկածներ են մնում, ուրեմն՝ կա՛մ մեր բացատրելու տաղանդը չի բավականացնում, որ համոզենք, կա՛մ իր մոտեցումը սուբյեկտիվ է»,- ասաց նա: